«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին միջնամատ է ցույց տվել երկրպագուներից մեկին։ Թիմային ավտոբուսի մոտ հավաքված երկրպագուներին մոտենալով, իսպանացի մարզիչն ինքնագիր է բաժանել։ Երկրպագուներից մեկը խնդրել է Էմերիին ասել՝ «Good ebening», ծաղրլեով նրան։
Էմերին «Արսենալում» աշխատելու ընթացքում անգլերենին լավ չէր տիրապետում և «Good evening»-ի, որը թարգմանաբար նշանակում է «բարի երեկո», փոխարեն ասում էր «Good ebening»:
Հարցից հետո Էմերին միջնամատ է ցույց տվել երկրպագուին, ինչն էլ առաջացրել է հավաքվածների ծիծաղը։
























































