Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի, Կազեմիրոյի և Թոնի Կրոսի համագործակցության մասին։
«Ես գոհ եմ մեր կիսապաշտպանական գծի երկու եռյակներից (Չուամենի-Վալվերդե-Կամավինգա և Կրոս-Կազեմիրո-Մոդրիչ), ինչպես դասական, այնպես էլ ռոքնռոլային տարբերակից։
Ես Կրոս-Կազեմիրո-Մոդրիչ եռյակին անվանում եմ «Բերմուդյան եռանկյունի»։ Ինչո՞ւ։ Որովհետև գնդակն այնտեղ անհետանում է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































