«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է մրցաշրջանի սպասելիքների մասին։ Ակումբի նախագահի խոսքերն է փոխանցել CBS Sports-ը։
-Ո՞ր դեպքում հաջող կհամարվի 2022/23 մրցաշրջանը։
-Կպայքարենք Լա Լիգայում ու Չեմպիոնների լիգայում։ Մենք մասնակիցներից մեկն ենք ու կփորձենք հաղթել երկու մրցաշարում էլ։ Հուսով եմ՝ շանս ունենք, բայց տեսնենք։
Վստահ եմ, որ ցույց կտանք մեր ֆիրմային խաղաոճը, որը դուր է գալիս երկրպագուներին։ Նրանք շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում։