Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Օսկար Մինգեսան պայմանագիր կկնքի «Սելտայի» հետ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը և «Սելտան» պայմանավորվել են ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի շուրջ։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան» կունենա խաղացողին գնելու առաջնահերթ իրավունքը։ Համաձայնագիրը կստորագրվի մինչև 2026 թվականի ամառ։
Մոնցան հետաքրքրված էր 23-ամյա Մինգեսով, սակայն իտալական Ա Սերիայի նորեկը պատրաստ չէ վճարել պահանջվող 5 միլիոն եվրոն։
























































