«Բարսելոնայի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը պատրաստվում է հեռանալ ակումբից, հայտնում է Diario Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ դանիացի հարձակվողը մտադիր է տեղափոխվել Անգլիա կամ Իսպանիա։ Ֆուտբոլիստը պատրաստ կլինի մնալ «Բարսելոնայում», եթե այլ առաջարկներ իրեն չհամապատասխանեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջերս կատալոնյան ակումբի մարզիչ Չավիի և դանիացու միջև զրույց է տեղի ունեցել, որի ժամանակ խաղացողը հայտնել է, որ ցանկանում է մնալ ակումբում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։
Բրեյթվեյթը «Բարսելոնային» է միացել 2020 թվականի փետրվարին։ Այդ ժամանակից ի վեր բոլոր մրցաշարերում անցկացրած 57 խաղում հարձակվողը դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։
























































