Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կմնա «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գերմանացի դարպասապահը մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից, իսկ «Բարսան» նույնպես չի տեղեկացրել խաղացողին նրանից բաժանվելու ցանկության մասին։
Հաղորդվում է, որ նաև պաշտպան Սերժինյո Դեստը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», թեև ակումբը պատրաստ է քննարկել այս խաղացողի վերաբերյալ առաջարկները։
























































