Ժերար Պիկեն և Շակիրան բաժանումից հետո շարունակում են քննարկել երեխաների ապագան։ Երգչուհին հարաբերությունների ավարտից հետո տեղափոխվել է Մայամի և ուզում է, որ երեխաներն իր հետ ապրեն։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «Բարսելոնայի» պաշտպանը պատրաստ է համաձայնության գալ երեխաների տեղափոխության հարցում՝ չնայած նախկինում դեմ էր դրան։
Սակայն Պիկեն երկու պայման է ներկայացրել նախկին կնոջը։ Նախ, ֆուտբոլիստը Շակիրայից պահանջում է տարեկան 5 առաջին դասի թռիչք ապահովել իր համար դեպի Մայամի, որ հանդիպի երեխաներին։
Երկրորդ, Պիկեն երգչուհուց 400 հազար եվրո է պահանջել պարտքերը փակելու համար։
























































