«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում թիմի նորեկ Պոլ Պոգբայի համար։ Ինչպես հայտնում է AS-ը, ֆրանսիացի կիսապաշտպանին կարող է փոխարինել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Սաուլ Նիգեսը։
Պոգբան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև 6 ամիս։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբում ցանկանում են նոր կիսապաշտպան ձեռք բերել առաջիկա մրցաշրջանի համար։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է բաժանվել Սաուլից, որը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Չելսիում»։