«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է AS-ը։
Աղբյուրը նշում է, որ կատալոնացիները դիտարկում են 25-ամյա իսպանացու թեկնածությունը՝ որպես այլընտրանք Մարկոս Ալոնսոյին, ում «Չելսին» չի ցանկանում վաճառել։
Հարկ է նշել, որ Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալի» սան է։ «Արքայական ակումբը» կարող է խանգարել «Բարսելոնայի» ծրագրերին՝ խաղացողին վերադարձնելով «Սանտիագո Բերնաբեու»։ Մադրիդցիները նման իրավունք ունեն «Տոտենհեմի» հետ պայմանագրով։
Սերխիոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 31 խաղ՝ դառնալով 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































