«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, Sky Sports-ի լրագրող Գարի Նևիլն անդրադարձել է Ժուլ Կունդեի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը։
Կատալոնացիները հայտարարել են «Սևիլյայի» հետ համաձայնության հասնելու մասին։ Ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի, երբ ավարտի բուժզննումը։
«Կունդեն ընդհանրապես տեղյա՞կ է, որ կարող է չստանալ ամբողջ աշխատավարձը, եթե նրանից որոշեն ազատվել»,- գրել է Նևիլը թվիթերի իր էջում։
Ավելի վաղ Նևիլը քննադատել էր կատալոնական ակումբին՝ Ֆրենկի դե Յոնգի հետ կապված իրավիճակի համար և կոչ արել հոլանդացուն, որպեսզի հայց ներկայացնի ակումբի դեմ։