«Սևիլյայի» պաշտպան Ժուլ Կունդեն ժամանել է Բարսելոնա, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ֆրանսիացին ժամանել է Կատալոնիայի մայրաքղաք, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի «Բարսելոնայի» հետ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Չելսին», սակայն Չավիի հետ զրուցելուց հետո Կունդեն որոշել է տեղափոխվել հենց «Բարսելոնա»։
























































