«Ուդինեզեի» և Արգենտինայի հավաքականի աջ պաշտպան Նահուել Մոլինան տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»:
Կողմերը հինգ մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր են կնքել, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը կստանա 20 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Մոլինան Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մոլինան Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականի հունիսին և մինչ այժմ 16 հանդիպում է անցկացնել։
























































