Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին լուրերը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ատլետիկոն» պորտուգալացու տրանսֆերային մրցավզքում ֆավորիտներից է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ինքը պատրաստ է վերադառնալ Մադրիդ։ Ակումբի նախագահն արդեն հայտարարել է, որ Ռոնալդուի տրանսֆերը ներկայումս չի դիտարկվում։
«Մեր հանդերձարանում Ռոնալդուի հնարավոր ժամանման մասին խոսք չկա։ Թիմակիցներիս մեջ շատ են աչքի ընկնող կատարողները։
Մենք ունենք ֆուտբոլիստներ Արգենտինայից, Բրազիլիայից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից, ովքեր իսկապես լավ խաղացողներ են, ովքեր կարող են արդյունք տալ: Ես հավատում եմ նրանց, մենք ուժեղ ենք նաև առանց Ռոնալդուի»,-ասել է «Ատլետիկոյի» ավագը AS-ին տված հարցազրույցում։
























































