«Բարսելոնան» վերնջնագիր է ներկայացրել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Խաղացողը կամ պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցմանը, կամ հեռանա ակումբից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին խաղացողին խնդրել էր աշխատավարձի 50% իջեցման գնալ, բայց ո՛չ ֆուտբոլիստը, ո՛չ գործակալը չեն ուզում անել դա։
Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով արդեն երկար ժամանակ է հետաքրքրվում է ՄՅՈՒ-ն։ Բայց խաղացողը կարծում է, որ կատալոնական ակումբից ՄՅՈՒ տեղափոխությունը հետ քայլ կլինի։
Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026-ի հունիսի 30-ը։
























































