«Բարսելոնայի» նորեկ Ռաֆինյան խոսել է կատալոնական ակումբում իր նպատակների մասին։
— Նախկինում եղե՞լ էիք Բարսելոնայում։
— Ես մեկ անգամ եմ այստեղ եղել ընտանիքիս հետ։ Բարսելոնայում ընկերներ ունեմ։ Եկել էինք նրանց տեսակցելու։
— Ձեր հայրը պրոֆեսիոնալ երաժիշտ է և մտերիմ է Ռոնալդինյոյի հետ։
— Այո, Ռոնալդինյոն հորս ընկերն է։ Ես այդքան շատ չեմ շփվում նրա հետ։ Իհարկե, այն ամենից հետո, ինչ նա արել է այստեղ, ես ցանկանում էի տեղափոխվել «Բարսելոնա» և կրկնել այն ճանապարհը, որն անցել է Ռոնալդինյոն։
Բացի այդ, Բարսելոնան անհավանական քաղաք է, իսկ «Բարսան»՝ աշխարհի լավագույն ակումբը։ Եկել եմ այստեղ, որպեսզի տիտղոսներ նվաճեմ,- Ռաֆինյայի խոսքն է մեջբերել Diario Sport-ը։