«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Յուվենտուսի» հետ ընկերական խաղից հետո (2:2) խոսել է թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի մասին:
«Ինձ շատ դուր եկավ Պյանիչը։ Նա խաղը կարդալու բացառիկ տաղանդ ունի։ Պյանիչը տեխնիկապես շատ լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ Այսօր նա հիանալի հանդիպում անցկացրեց»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Բոսնիացի հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականին։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով անցկացրել է թուրքական «Բեշիքթաշում»։