Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղի համար կազմի մասին հարցին։
Օգոստոսի 10-ին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած մադրիդցիները Սուպերգավաթի խաղում կհանդիպեն Եվրոպա լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։
«Կազմը նման է լինելու Չեմպիոնների լիգայի հաղթական կազմին: Սա պետք է հաշվի առնել։ Այս խաղը կլինի նախորդ մրցաշրջանի ավարտը։ Մենք ցանկանում ենք այն ավարտել հաղթանակով:
Շաբաթ օրը մենք խաղալու ենք մի կազմով, որը շատ մոտ կլինի Սուպերգավաթի համար կազմին»,- մեջբերում է Անչելոտիին Marca-ն:
Հուլիսի 31-ին մադրիդյան ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի «Յուվենտուսի» հետ։