«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Յուվենտուսի» հետ ընկերական խաղում ոչ-ոքիից հետո (2:2) հիացած է թիմի վինգեր Ուսման Դեմբելեի խաղով, ով դուբլի հեղինակ է դարձել։
«Նա ցույց տվեց, թե ինչ է կարող անել: Նա տարբերվող է, առանձնահատուկ։ Այդպիսի մարդիկ շատ չեն։ Նա մեզ շատ բան է տալիս խաղում, հատկապես երբ խոսքը վերաբերում է տարբերություն ստեղծելուն:
Նա շատ է նվիրված ֆուտբոլին ու ցույց է տալիս դա։ Նոյեմբերից ես չեմ ճանաչում Դեմբելեին և շատ գոհ եմ նրանից»,- մեջբերում է Չավինի Marca-ն։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի վերջում ավարտվեց Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ 25-ամյա ֆրանսիացին կարճ ժամանակով մնաց ազատ գործակալի կարգավիճակով, բայց ի վերջո նոր պայմանագիր ստորագրեց կատալոնացիների հետ մինչև 2024 թվականի ամառը։