Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել մեքսիկական «Ամերիկայի» հետ։
Հանդիպումն անցկացվել է Սան Ֆրանցիսկոյի «Օրաքլ Պարկ» մարզադաշտում (Կալիֆորնիա, ԱՄՆ) և ավարտվել 2։2 հաշվով։
«Արքայական» ակումբի կազմում աչքի ընկան Կարիմ Բենզեման (22-րդ րոպե) և Էդեն Ազարը (54-րդ, 11մ):
«Ամերիկան» 82-րդ րոպեին խուսափեց պարտությունից՝ դիպուկ 11 մետրանոց հարվածի շնորհիվ։