«Վալենսիան» ցանկանում է «Յուվենտուսից» վարձավճարով ձեռք բերել կիսապաշտպան Արտուրին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Միևնույն ժամանակ, թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել խաղացողին կամ վարձակալության պայմանագրում նախատեսել պարտադիր գնման տարբերակ:
Համաձայնության գալը հեշտ չի լինի, քանի որ «Վալենսիան» խնդրել է «Յուվենտուսին» ստանձնել բրազիլացու աշխատավարձի մեծ մասը։
Նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում Արտուրն անցկացրել է 20 հանդիպում։ Նա թուրինյան ակումբ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից»։
























































