Հուլիսի 26-ին՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) — «Մարիբոր» (Սլովենիա) պատասխան հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։