Ժուել Կունդեն մոտ ժամանակներս կարող է «Սևիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբը մտադիր է այսօր ավարտին հասցնել 23-ամյա ֆուտբոլիստի գործարքը:
«Չելսին» այլևս չի հավակնում ֆուտբոլիստին, քանի որ Կունդեն պահել է «Բարսելոնային» տված իր խոստումը: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ներկայացուցիչներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»: Երկուշաբթի օրը կապտանռնագույնները բանակցությունները վերսկսեցին «Սևիլիայի» հետ. նման ուշացումը պայմանավորված էր ժամային գոտու տարբերություններով, քանի որ կատալոնական թիմի ղեկավարները գտնվում են ԱՄՆ-ում:
«Բարսելոնան» ֆրանսիացու համար 40+5 մլն եվրո է առաջարկել: Հիմա ակումբը սպասում է «Սևիլիայի» համաձայնությանը, որը նախապես 50+5 մլն եվոր էր պահանջում: Կատալոնական ակումբը սպասում է, որ Կունդեն թիմին կմիանա ԱՄՆ-ում:
Հենց «Սևիլիայի» հետ գործարքն ավարտվի, «Բարսելոնան» կզբաղվի պաշտպանության եզրերն ուժեղացնելով: