«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իսպանական թիմի հետ իր նպատակների մասին.
«Ես երազում եմ «Բարսելոնայի» հաղթանակների մասին: Որպես ֆուտբոլիստ՝ սրա միջով ես արդեն անցել եմ: Երազում եմ «Բարսելոնայի» հաղթանակների մասին, ոչ թե մտածում եմ իմ մասին: Իմ ֆուտբոլային կարիերան անհաղթելի էր: Ես չէի սպասում, որ այդպիսի կարիերա կունենամ:
Ես ինձ դաստիարակել եմ Գվարդիոլայի և Կրույֆի շնորհիվ: Ակումբը ցանկանում եմ վերադարձնել իր բարձունքին: Երազում եմ «Բարսելոնայի» հաղթանակի մասին, ոչ թե Չավիի հաղթանակի մասին»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն: