«Սելտայի» ձախ պաշտպան Խավյեր Գալանը կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» Գալանին դիտարկում է որպես Մարկոս Ալոնսոյին փոխարինող, որի տրանսֆերի հետ կապված դժվարություններ էին առաջացել, քանի որ «Չելսին» չի ցանկանում ֆուտբոլիստին բաց թողնել կատալոնական ակումբ, քանի որ նրանք միջամտել էին «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժուել Կունդեի տեղափոխության բանակցություններին:
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շատ բարձր է գնահատում Գալանի պրոֆեսիոնալ որակներն ու կցանկանար նրա տեսնել իր կազմում:
Աղբյուրը նաև հայտնում է, որ «Սելտան» հետաքրքրված չէ պշտպանի վաճառքով և կարող է համաձայնել նրանից բաժանվել միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար 18 մլն եվրո հրաժարագին վճարի:
27-ամյա Գալանի պայմանագիրը «Սելտայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: