«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է գալիք մրցաշրջանի սպասելիքներով։
«Ես միշտ մտածում եմ հաղթելու և գոլ խփելու մասին: Կարևոր չէ, թե որ մրցաշարն է կամ ով է մրցակիցը: Ես միշտ քաղցած եմ հաղթելու, փորձում եմ անել առավելագույնը: Ամենակարևորն այն է, թե ինչ ենք անում որպես թիմ։ Այս թիմը մեծ ներուժ ունի։
Մեզ համար յուրաքանչյուր նախամրցաշրջանային խաղ կարևոր է մրցաշրջանին լավ պատրաստվելու համար։ Մենք պետք է փորձենք առավելագույնն անել։ Մենք պատրաստ ենք հաղթելու: Պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում, նույնիսկ ընկերական խաղերում:
Եթե խաղում ես «Բարսելոնայում», միշտ մտածում ես տիտղոսներ նվաճելու մասին, բայց ամեն ինչ պետք է աստիճանաբար լինի։ Մեր ներուժով մենք կարող ենք ոտքի կանգնել և պայքարել: Այս մրցաշրջանն ավելի լավը կլինի, քան նախորդը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։