35-ամյա իսպանացի հարձակվող Խոսե Կալյեխոնը Ֆիորենտինայից տեղափոխվել է Գրանադա, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կնքվել է երկու տարով։
Նախորդ մրցաշրջանում «Գրանադան» դուրս մնաց Իսպանիայի Լա Լիգայից: Կալյեխոնը նոր ակումբին միացավ անվճար՝ որպես ազատ գործակալ։
Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը անցկացրել է 626 հանդիպում, խփել 137 գոլ և կատարել 104 գոլային փոխանցում։
























































