Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը վստահ է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը պիտի դատի տա կատալոնական ակումբին աշխատավարձի կրճատման համար։
«Դե Յոնգը պիտի մտածի «Բարսելոնային» դատի տալու մասին, և բոլոր ֆուտբոլիստները պետք է աջակցեն նրան։ Ակումբն իրեն անբարոյական ձևով է պահում իր կազմի ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելով հանուն նորեկների ձեռք բերելուն։
FIFPro-ն պետք է անպայման բոլոր ջանքերը գործի դնի, որ լուծի այս հարցը»,- գրել է Նևիլը թվիթերյան իր էջում։