MLS-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Վալենտին Կաստելանոսը Նյու Յորք Սիթիից տեղափոխվեց «Ժիրոնա»:
Արգենտինացին հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Լա լիգայի ակումբում։
23-ամյա խաղացողը ամերիկյան թիմում 134 խաղում դարձել է 59 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում նա 19 գոլով MLS-ի լավագույն ռմբարկուն էր։