«Բարսելոնան» պայմանագրի առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրին, սակայն ֆուտբոլիստը նախընտրել է մնալ անգլիական ակումբում:
«Որոշ խաղացողներ, հատկապես մրցաշրջանի ընթացքում նրանց հասցեին հնչող քննադատություններից հետո, հաճույքով կընդունեին առաջարկը, եթե այն լիներ «Բարսելոնայից»: Բայց Հարին որոշել է կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու վրա»,- The Mirror-ին ասել է աղբյուրը:
Նախորդ մրցաշրջանում Մագուայրի հասցեին մի քանի անգամ սուլոցներ են հնչել երկրպագուների կողմից:
Ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։