«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, սակայն, գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, «Բարսելոնան» պատրաստ է կնքել պաշտպանի հետ պայմանագիրը ԱՄՆ-ում նախամրցաշրջանային շրջագայության ավարտից հետո։
31-ամյա Ալոնսոն լոնդոնյան ակումբի հիմնական կազմի խաղացող չէ, իսկ կատալոնացիներն իրենց հերթին փնտրում են խաղացողի, ով կարող է մրցակցել Ժորդի Ալբայի հետ պաշտպանության ձախ եզրում։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































