Պաշտպան Ժյուլ Կունդեն մոտ է «Սևիլիայից» «Բարսելոնա» տեղափոխությանը։
Diario Sport-ի տեղեկություններով, ակումբները համաձայնեցրել են տրանսֆերը 50 մլն եվրոյի դիմաց, ևս 10 մլն եվրո նախատեսված է որպես բոնուս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը նախնական համաձայնության է եկել 23-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու շուրջ։
Նշվում է, որ Կունդեի հետ պայմանագիր կնքելը կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի առանձնահատուկ ցանկությունն էր։
























































