«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Առաջին խաղակեսը փայլուն ստացվեց, իսկ երկրորդ կեսը՝ ոչ այդքան։ Թիմը ֆունկցիոնալ առումով լավ վիճակում է։ Ես լավ «Բարսա» տեսա, բայց մենք պետք է կատարելագործվենք։ Վստահ եմ, որ մենք ավելի լավ տեսք ունեինք, քան մրցակիցը»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Բարսելոնան» ընկերական հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին՝ «Յուվենտուսի» դեմ։
























































