«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստ Լեո Մեսսիի մասին։
«Կարծում եմ, որ Մեսսիի և «Բարսելոնայի» պատմությունը դեռ չի ավարտվել։ Այն դեռ բաց է և մենք պարտավոր ենք ավելի գեղեցիկ դարձնել։ Որպես ակումբի նախագահ, ես զգում եմ, որ պարտք եմ Մեսսիին»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին 2021 թվականին հեռացավ «Բարսելոնայից» և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։
























































