ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Ռեալին»։ Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփեց կատալոնացիների բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան։
«Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի «Յուվենտուսի» հետ՝ հուլիսի 27-ին։ «Ռեալը» թուրինյան ակումբի հետ կմրցի հուլիսի 31-ին։
























































