«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է կատալոնական ակումբի հեռանկարների մասին։
«Չավին աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, բայց որպես մարզիչ նա լուրջ տեսլական ունի։ Նա ուզում է, որ «Բարսան» վերահսկի գնդակն ու միշտ առաջ նայի։
Մենք մոտիվացված ենք բոլոր տիտղոսների համար պայքարին ու սուպերթիմ ենք հավաքում»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
























































