«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարծում է, որ թիմը կարող է պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար։
«Կարծում եմ՝ մենք յուրաքանչյուր մրցաշրջան սկսում ենք Չեմպիոնների լիգան հաղթելու ցանկությամբ։ Տրանսֆերները կօգնեն մեզ։ Մենք պատրաստ կլինենք այս մրցաշարում պայքարելու համար։ «Բարսելոնան» միշտ էլ Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտներից մեկն է։
Պատրաստվում ենք Կլասիկոյին։ Առաջիկա խաղում հաղթանակը կօգնի մեզ»,- Պեդրիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Ռեալ» — «Բարսելոնա» ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 07։00-ին։
























































