«Ռեալը» նոր պայմանագիր է կնքել պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Բրազիլացի պաշտպանի նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2025 թվականին։
Նշվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կրկնապատկվել է՝ տարեկան 3․5 մլն եվրոյից դառնալով 7 մլն։ Միլիտաոյի հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո։
Հաղորդվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի նախամրցաշրջանային փուլի ավարտից հետո։
























































