Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը հայտնվել է թոփ ակումբների դիտակետում։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», հայտնում է Fichajes-ը։
«Ատլետիկը» խաղացողին վաճառելու մտադրություն չունի. հարձակվողի տրանսֆերի փոխհատուցման չափը կազմում է մոտ 50 մլն եվրո։ Բացի այդ, ինքը՝ խաղացողը, չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից։
Նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է 39 հանդիպման։ Ֆուտբոլիստը երեք գոլ է խփել այդ հանդիպումներում։
























































