«Մալյորկան» հայտարարել է «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։
Սերբիայի հավաքականի դարպասպահը չորս տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։
Տրանսֆերի գումարը չի հաղորդվում։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
Ռայկովիչը նախորդ մրցաշրջանում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 37 խաղի և բաց թողել 44 գնդակ։ Նա նաև 11 անգամ նա անառիկ է պահել իր դարպասը։
























































