«Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այս օրերին մադրիդյան ակումբը հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, բելգիացին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել թիմի առաջիկա խաղը։ «Ռեալը» ընկերական խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։
Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 07։00-ին։
























































