«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆրենկի դե Յոնգի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերները։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, թիմի գլխավոր մարզիչ Չավին շփվել է ակումբի սպորտային բաժնի ներկայացուցչների հետ և որոշում է կայացվել վաճառել այս ֆուտբոլիստներին։
Ակումբը հույս ունի, որ այս գործարքներից կարող է ստանալ 100 մլն եվրո։
Չավին կփորձի համոզել Դեպային և Դե Յոնգին, որպեսզի հեռանան թիմից։ Չավիի կարծիքով՝ նրանց հեռանալը շահեկան կլինի բոլոր կողմերի համար։
























































