«Բարսելոնան» հետաքրքրվում է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Կատալոնացիները չեն կարողացել համաձայնության հասնել «Սևիլիայի» պաշտպան Ժուլ Կունդեի հետ։ Ֆրանսիացին մոտ է «Չելսի» տեղափոխությանը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Տոռոսի տրանսֆերը։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան և թիմի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում են հնարավորինս շուտ ավարտին հասցնել գործարքը։
























































