«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է կատարված տրանսֆերների շնորհիվ կատալոնական ակումբը վերադարձել է համաշխարհային ֆուտբոլի էլիտա։
«Մեր նպատակն է թիմն ավելի մրցունակ դարձնել եվրոպական առաջատար ակումբների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտային ղեկավարությանը կատարած աշխատանքի համար։
Նրանց շնորհիվ Լևանդովսկին տեղափոխվեց մեր թիմ։ Հիմա «Բարսելոնան» վերադարձել է համաշխարհային ֆուտբոլի էլիտա»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































