«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լապորտին, եթե չկարողանա ձեռք բերել «Սևիլիայից» Ժյուլ Կունդեին:
Լապորտը միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2018 թվականին։
Ըստ Fichajes-ի, կատալոնացիները կփորձեն ձեռք բերել պաշտպանին, եթե Կունդեի տրանսֆերը ձախողվի: Սակայն, նշվում է, որ Գվարդիոլան դժվար թե որոշի բաց թողնել խաղացողին։
Նախորդ մրցաշրջանում Լապորտը Պրեմիեր լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
























































