«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորատան թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկու շնորհանդեսի ժամանակ մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը։
«Շնորհակալություն և բարի գալուստ Բարսելոնա: Այս մարդն անհավանական ջանքեր գործադրեց Բարսա տեղափոխվելու համար, և մենք շատ շնորհակալ ենք նրան:
Մենք շատ հպարտ ենք քեզնով: Մենք ցանկանում ենք այս թիմն ավելի մրցունակ դարձնել։ Եվս մեկ անգամ, Ռոբերտ, շնորհակալություն»,- Լապորտային է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը «Բարսելոնայի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել՝ տեղափոխվելով «Բավարիայից»։
























































