«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն իր կայքում պաշտոնապես հայտնել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության մասին։
Լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։
Պայմանագրում նշված է նաև տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 500 մլն եվրո։
Ավելի վաղ «Բարսելոնան» պաշտոնապես հաստատել էր, որ Լևանդովսկին կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբը «Բավարիայի» հարձակվողի համար կվճարի 45 միլիոն եվրո, և ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 2,50։
























































