«Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ի գիշերը Ֆորտ Լոդերդեյլի (ԱՄՆ, Ֆլորիդա) մարզադաշտում։
Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։
Մեկական գոլ խփեցին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, ով իր նորամուտը նշեց թիմում, Անսու Ֆատին, Գավին, Մեմֆիսը և Ուսման Դեմբելեն։ Ռաֆինյան նաև երկու գոլային փոխանցում է կատարել։
Նշենք, որ կատալոնական ակումբի աստղային նորեկ Ռոբերտ Լևանդովսկին չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։
Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 2,50։