«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի լինի թիմի ղեկին հուլիսի 20-ին՝ «Ինտեր Մայամիի» դեմ ընկերական խաղում: Այս մասին հայտնում է AS-ը:
Կատալոնացին սպասում էր, որ ԱՄՆ դեսպանատան կողմից վիզա կստանա՝ Մայամի թռչելու համար, բայց այդպես էլ չի ստացել:
Մարզիչը հույս ունի, որ վաղը՝ հուլիսի 19-ին, վիզան կհաստատվի ու ինքն առաջին իսկ չվերթով կկարողանա մեկնել Միացյալ Նահանգներ: Այնուհետև, կմեկնի Լաս-Վեգաս, որպեսզի իր թիմին օգնին պատրաստվել «Ռեալի» դեմ կիրակի օրը կայանալիք խաղին:
Մինչև Չավիի ժամանումը, թիմում նրա պարտականությունները կկատարի իր եղբայրը՝ Օսկար Էրնանդեսը: