Մադրիդի «Ատլետիկոյի» տնային մարզադաշտը փոխել է անվանումը։
Մարզադաշտը, որը նախկինում հայտնի էր որպես Wanda Metropolitano, վերանվանվել է Civitas Metropolitano՝ նոր հովանավորի անունով, հայտնում է Libertad Digital-ը։
Wanda Group-ի հետ պայմանագիրն ավարտվել է նախորդ մրցաշրջանում։ «Ատլետիկոյի» նոր գործընկերը «Civitas Pacensis» անշարժ գույքի գործակալությունն է։
Հաղորդվում է, որ մարզադաշտի անվանակոչումը ռիելթորին կարժենա տարեկան մոտ 10 մլն եվրո։ Նախորդ հովանավոր Wanda Group-ն ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո է վճարել չինական ապրանքանիշի և մադրիդյան ակումբի միջև կնքված հնգամյա պայմանագրի համար:
























































