Ճապոնիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ», հայտնում է բասկյան թիմի պաշտոնական կայքը։
Երեկ ուշ երեկոյան նա ժամանել էր Սան Սեբաստիան՝ ավարտելու տեղափոխությունը նոր ակումբ։ Օդանավակայանում նրան արդեն սպասում էին «Սոսյեդադի» տնօրեն Ռոբերտո Օլաբեն և թիմի գլխավոր սելեկցիոներ Էրիկ Բրետոսը։
Ճապոնացի ֆուտբոլիստը վաղը բուժզննում կանցնի, իսկ թեստերն անցնելուց հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ ու պաշտոնապես կներկայացվի որպես թիմի խաղացող։
Սան Սեբաստիանի ակումբի հետ Կուբոն հինգ տարվա պայմանագիր կկնքի, տրանսֆերի արժեքը կկազմի 6,5 միլիոն եվրո։
🇯🇵 👁 🌟 #AurreraReala pic.twitter.com/fBjv0u0AaF
— Real Sociedad Fútbol (@RealSociedad) July 18, 2022
























































